ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Հաքերային զանգվածային հարձակումներ

Հաքերային զանգվածային հարձակումներ
14.05.2017 | 00:09

Երեկ հաքերային զանգվածային հարձակումների են ենթարկվել մի քանի երկրներ, այդ թվում՝ Մեծ Բրիտանիան, Ռուսաստանը, ՈՒկրաինան, Հնդկաստանը: Ռուսաստանցի պաշտոնյաների փոխանցմամբ՝ հաքերային հարձակման թիրախում են ներքին գործերի նախարարությունը, արտակարգ իրավիճակների նախարարությունը, երկաթգիծը, «Սբերբանկը»:

Մեծ Բրիտանիայում թիրախավորվել է առողջապահական համակարգը: Ռումինիայում հաքերային հարձակման ու խաթարումների հետևանքով աշխատանքը դադարեցրել է Dacia ավտոմոբիլային գործարանը: Դեռևս պարզ չէ, թե ովքեր են կատարել կամ որտեղից են իրականացվել հաքերային հարձակումները:

Դիտվել է՝ 648

Մեկնաբանություններ